Առաջնորդի՛ր

«ԿԻՆ» կետից

Դարձի՛ր առաջնորդման դիցուհի առանց սպառման և ինքնազոհաբերության

⏱ Ընդամենը 3-4 ժամում՝ վերադարձրու ինքդ քեզ կանացի ուժի ազդեցությունը, ինքնավստահությունն ու ներքին բալանսը

Տրանսֆորմացիոն խաղ
ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս փոխակերպումը քեզ օդ ու ջրի պես պետք է,
եթե դու.
  • Ղեկավարում ես թիմ, բիզնես կամ նախագիծ և արդեն սպառման եզրին ես

  • Ապրում ես «պարտավոր եմ» ռեժիմով՝ մոռանալով, ապրել ինքդ քեզ համար

  • Մշտապես մեղքի զգացմունքից կիսվում ես աշխատանքի, տան և երեխաների միջև

  • Հոգնել ես «ուժեղ կին» լինելուց, բայց չգիտես ինչպես ապրել այլ կերպ

  • Ուզում ես վերադառնալ ինքդ քեզ, գտնել քո առաջնորդության ոճը՝ լինել մեղմ և միաժամանակ ուժեղ ու կանացի


Առաջնորդի՛ր «ԿԻՆ» կետիցը

սովորական խաղ չէ, այլ կանացի առաջնորդության խորհրդանշական փորձառություն է՝ հայոց դիցաբանության աստվածուհիների վառ կերպարների միջոցով,
որտեղ դու կունենաս.
  • Առաջնորդման քո կերպարը՝ Անաիտ, Նանե կամ Աստղիկ աստվածուհիների ոճով
  • Խորհրդանշական սիմվոլներ և ատրիբուտներ՝ թիկնոց, թագ-ծաղկեպսակ, գոտի
  • Աշխատանք մետաֆորիկ քարտերով, նարատիվային և արթ-թերապիայի միջոցով
  • Քո հմտություններից հյուսված թագ
  • Դիլթսի բուրգի քո ուղղին՝ արտաքինից դեպի էություն
  • Գեղեցիկ սուրճի ընդմիջում բնության գրկում՝ սեզոնային մրգերով և քաղցրավենիքով
  • Նկարներ քո առաջնորդման զարգացման ուղղու լավագույն պահերը հիշելու համար
Առաջնորդման
աստվածուհիները
Անահիտ
ուղղորդող - մենթոր
Անահիտը հայոց դիցաբանության մեջ իմաստության, պտղաբերության և սիրո աստվածուհին է։ Նա խորհրդանշում է հոգատարություն, ռազմավարական մտածողություն և մենթորություն։
Աստղիկ
խարիզմատիկ - ոգեշնչող
Աստղիկը սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին է։ Նա մարմնավորում է թիմի ոգեշնչում, մոտիվացիան, ստեղծագործ և զգայական խորությունը։
Նանե
հրամանատար
Նանեն պատերազմի և իմաստության աստվածուհին է։ Նա խորհրդանշում է ուժ, վճռականություն և առաջնորդություն։
Խաղի հիմնական փուլերը
Բացահայտում
Այս փուլում կբացահայտենք թե հայոց դիցաբանության աստվածուհիներից որի ոճն է ավելի նման քո կառավարման և առաջնորդման ոճին:
Զարգացման ուղին
Մենք միասին կանցնենք ինքնազարգացման 7 քայլերը, որոնք թույլ կտան խորքային ուսումնասիրես ու բարելավես որպես առաջնորդ
շրջապատդ, վարքդ, կարողություններդ, համոզմունքներդ, արժեքներդ, ինքնորշումդ ու առաքելությունդ: Այս փուլը լի է քոուչինգային և թերապւտիկ աշխատանքով, այնպես որ պատրաստ եղիր ինքդ քեզ նորովի բացահայտելուն ու ճանաչելուն:
Ու կամրապնդենք
առաջնորդությանդ սատարող համոզմունքները, բնականաբար՝ մինչ այդ չեզոքացնելով խոչընդոտող համոզմունքները

Ինչպե՞ս ես դառնալու առաջնորդման դիցուհի

✦ Մինչև 10 հոգանուց փոքր խմբով

✦ Ոչ թե դասախոսության այլ հոգու, մարմնի և մտքի հետ խորքային աշխատանքի միջոցով

✦ Յուրաքանչյուր մասնակից անցնում է իր սեփական ուղղին

✦ Քո փոխակերպումը սկսվում է խաղի ընթացքում և շարունակվում է դրանից հետո

Առաջնորդման դիցուհու զինանոց
Որպեսզի դու ոչ միայն ճանաչես, այլև ապրես ու հիշես մարմնով, այս խաղում դու կունենաս մի ամբողջ զինանոց
Խմբային դինամիկա
Միայն խմբում է հնարավոր այսքան արագ և արդյունավետ մշակել առաջնորդմանը վերաբերող հայցերը
Մետաֆորիկ Ասսոցիատիվ Քարտեր
Այստեղ դուք աշխատում եք ձեր "Ես"-ի և ենթագիտակցության հետ
Անհատական աշխատանք
Քոուչինգային հարցերը թույլ են տալիս բացահայտել ամենաանհավանական խնդիրները ու նորովի մոտենալ լուծումներին
Խաղի հիմքում.
քոուչինգ, հոգեբանություն, բիզնես կառավարում, առաջնորդության փորձառություն
Առաջնորդման ուղղու վրա դու ձեռք կբերես.

Ինքնաճանաչում
Խաղը քեզ կտա խոր և գիտակցված հայացք քո ներաշխարհին՝ առաջնորդման ներքին մղումների, արժեքների ու մոտեցումների շուրջ։ Ինչու ես որոշում կայացնում հենց այդպես։ Ինչին ես արձագանքում։ Ո՞ր պահին ես փայլում։
Ուժեղ կողմերի բացահայտում
երբ ճանաչում ես քո ոճին բնորոշ ուժերը, այլևս չես փորձում համապատասխանել ինչ-որ ուրիշ չափանիշի, այլ նրբորեն ամրապնդում ես արդեն գոյություն ունեցող ռեսուրսները։
Զարգացման գոտիների ճանաչում
Առաջնորդման ոճը նաև ցույց է տալիս՝ որտեղ կարող ես աճել։ Որ տեղերում արդյունավետ ես գործում։ Ինչը կարող է արգելափակել քո ներուժը։ Խաղը օգնում է այս ամենը հասկանալ՝ առանց մեղադրանքի ու քննադատության։
Արգելափակումների չեզոքացում
Խաղի ազդեցիկ գործիքներով դու բացահայտում ես անցյալի ուղերձները, համոզմունքները ու վախեր, որոնք փոխարինում ես այնպիսի համոզմունքներով, որոնք ուժ են տալիս։
Շուրջ 40 ղեկավար կանայք արդեն անցել է այս զարգացման ուղին
գրանցվիր առաջիկա խաղին
Մասնակիցները խաղի մասին
Էվելինա Աբրահամյան
Թիմ Համալսարանի ղեկավար
Տրանսֆորմացիոն բիզնես-խաղը՝ նվիրված կանացի առաջնորդությանը, ինձ համար առանձնահատուկ փորձ էր։ Շատ հետաքրքիր էր սուզվել հայկական հին դիցաբանության աշխարհը և զգալ երեք աստվածուհիների ուժն ու էներգիան՝ Անահիտ, Նանե և Աստղիկ։
·        Անահիտը հիշեցրեց իմաստության մասին
·        Նանեն ցույց տվեց ուժ, քաջություն և բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու պատրաստակամություն։
·        Աստղիկը ոգեշնչեց այն մտքով, որ առաջնորդության մեջ միշտ պետք է լինի գեղեցկության, նրբության և թիմում ներդաշնակություն ստեղծելու տեղ։
Խաղը օգնեց գիտակցել, որ իրական կանացի առաջնորդությունը բազմակողմանի է․ այն միավորում է իմաստությունն ու վճռականությունը՝ միաժամանակ ներշնչելով մյուսներին։ Ինձ համար սա ևս մեկ ապացույց դարձավ, որ առաջնորդությունը ծնվում է հավասարակշռությունից։
Շատ շնորհակալ եմ այս փորձը ստանալու և առաջնորդությանը մեր հին մշակույթի պրիզմայով նայելու հնարավորության համար։ Դա ոչ միայն արժեքավոր էր, այլև մեծապես ոգեշնչող՝ առաջ շարժվելու համար։
Իսկ արդյունքում կունենաս.
Քո նախատիպի և առաջնորդության ոճի հստակ պատկերացում
Ո՞վ եմ ես, ո՞րն է իմ ուժը, ինչպե՞ս եմ ուզում առաջնորդել, հարցերի պատասխանները
Հնարավորություն՝ անցնելու անձնական քոուչինգ և
խորքային մենթորինգ ինձ հետ
Խորքային ինքնաճանաչում՝ ոչ միայն մտքի,
այլև մարմնի և զգացմունքների միջոցով
Ինքնավերականգնում՝ որպես կին, մայր, առաջնորդ
Նոր վեկտոր՝ ուր գնալ և ինչպես այլևս չսպառվել
  • 18+ տարի ՄՌԿ ոլորտում
  • 15 + տարվա կառավարման փորձ
  • "Talents" ընկերության հիմնադիր տնօրեն
  • "Discovering" Executive Coaching ծրագրի հեղինակ
  • Սերտիֆիկացված դասընթացավար և մի շարք դասընթացների և տրանսֆորմացիոն խաղերի հեղինակ
  • Սերտիֆիկացված տրանսֆորմացիոն քոուչ ICTA
  • Էնեագրամմայի վարպետ ICTA
  • Հոգեբան և արտակարգ իրավիճակներում արձագանքող
ԷԼՄԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոգեբան, քոուչ, առաջնորդության մարզիչ
ԿԻՆ կետից առաջնորդման ճանապարհին քեզ կուղեկցի՝
Հարցեր խաղի մասին
Հասկանում եմ, որ այս յուրահատուկ ուղին անցնելուց առաջ կունենաս հարցեր, ուստի հավաքել եմ պատասխաններ: Իսկ եթե այստեղ չես գտնի, կարող ես հարցերդ ուղղել կայքում նշված տվյալներով:
Առաջնորդման դիցուհու քո ուղին
ընտրիր այստեղ


ԱՄՐԱԳՐԻՐ ՏԵՂԴ
և սկսիր փոխակերպումը դեպի Առաջնորդման դիցուհի
Ուղարկերով տվյալները դուք տալիս եք համաձայնություն ձեր տվյալների մշակման և պահպանման համար:
Կապի համար
Phone: +374 93 60 80 33
Email: mira.hrcoach@gmail.com
https://talents.am/leadup
https://talents.am/swup
Made on
Tilda