Կուզենայի՞ր մարդկանց կարդալ բաց գրքի պես, որպեսզի կարողանայիր բացահայտել նրանց հաղորդակցման և համագործակցության, մոտիվացիայի և ինքնաարտահայտման եղանակները: HR-ում կարևոր է նաև հստակ որոշել թե ինչն է խրախուսում և ինչն է խոչընդոտում յուրաքանչյուր աշխատողի: Soft Skills Keys -ը քոուչինգային մոդելով դասընթաց է աշխատակիցների փափուկ կոմպետենտությունների բացահայտման և գնահատման համար: Այն հագեցած է կիրառական գործիքակազմով, վարժություններով և աշխատարաններով:
Այս հեղինակային դասընթացը հատուկ մշակված է.
HR/ Մարդկային Ռեսուրսների ոլորտի բոլոր ուղղությունների սկսնակ և արդեն փորձառու մասնագետների, ինչպես նաև ղեկավարների համար
Աշխատակազմի հավաքագրման ոլորտի ինքնազբաղ և կորպորատիվ թիմերում աշխատող մասնագետների համար, ներառյալ Executive Search, Head Hunting ուղղությունների մասնատների համար
Սկսնակ և փորձառու ղեկավարների համար՝ թիմի կառավարումն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Դասընթացավարների և խմբավարների համար, ովքեր ցանկանում են քոուչինգային մոտեցումներով հարստացնել իրենց աշխատանքը և դարձնել ավելի թիրախային
Հարցազրույցներ քոուչինգային մոդելով որտեղ հնարավորություն կունենաք կոմպետենտությունների բացահայտման ու գնահատման հարցազրույց վարելու ձեր փորձը ձեռք բերել
Թիմային աշխատանքներ որոնց ընթացքում կկարողանաք տեսնել թիմում աշխատելու ձեր ռազմավարությունը, թիմակիցների հետ համագործակցության ու հաղորդակցման ոճը
Անհատական առաջադրանքներ որոնց միջոցով կբացահայտեք ձեր Ես –ի արտահայտումներն ու դրսևորումները: Սա մյուսների մոտ անձնային արտահայտումների օբյեկտիվ գնահատման գրավականն է
Դերային խաղերը տալիս են կոմպետենտության ձևավորման համար անհրաժեշտ փորձը
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Քոուչինգ
Մեթոդ, որ թույլ է տալիս անձը խորքային և բազմակողմանի դիտարկել
Փորձառություն
Այստեղ հավաքված է անձնային գնահատման լավագույն մեթոդները և գործիքները
Անհատական
Խմբում յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական ենք աշխատում
Կիրառական
Պարզ, կիրառական գործիքներ, որ հեշտացնում են HR-ի աշխատանքը
Զարգացում
Մեթոդաբանություն, որը ուղղված է ինքնաճանաչման միջոցով անձի ճանաչմանը
Վարժանքներ
Սիմուլացիոն վարժանքներ՝ նյութը ամրապնդելու համար
Էլմիրա Հովհաննիսյան
Դասընթացավար
18+ տարի Մարդկային Ռեսուրսների (HR) կարավարման մեջ 10+ տարի կառավարչական փորձ տարբեր ոլորտներում «Discovering» Executive Coaching ծրագրի հեղինակ Մի շարք դասընթացների հեղինակ «Talents» ընկերության հիմնադիր Սերտիֆիկացված Տրանսֆորմացիոն քոուչ ICTA Հոգեբան և Հոգեբանական Առաջին Օգնության սերտիֆիկացված մասնագետ -Արձագանքող Էննեագրամմայի Վարպետ ICTA